19 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Զորահանդեսի անակնկալները. հայկական անօդաչու սարքեր, «Սմերչեր» և ռուս զինվորներ

Հայտնի են դարձել սեպտեմբերի 21-ին Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զորահանդեսի որոշ անակնկալներ: Առաջինը կլինի «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերի ցուցադրությունը: Բացի այդ, զորահանդեսին կմասնակցեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ:

Սեպտեմբերի 17-ին զորահանդեսի փորձի ժամանակ հայտնի դարձավ, որ ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն նաև C-300 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև ծանր թրթուռավոր տեխնիկան, որը հրապարակ կտեղափովի բարձր արագության անվավոր կցասարքերով: Զորահանդեսին կմասնակցեն նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները:

ՖՈՏՈՇԱՐՔ