19 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT
Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախվա՞ծ է Պաղեստինի անկախության մասին ՄԱԿ-ի ԳՎ որոշումից

Իսրայելի հայ համայնքը երկակի վիճակում է հայտնվել և սպասում է Պաղեստինի անկախության հարցի լուծմանը, որը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում սեպտեմբերի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի անդամ Ժորժետա Ավագյանը: Ըստ նրա, Իսրայելը սպասում է թե ինչպես կլուծվի Պաղեստինի հարցը. «Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ մենք պետք է սպասենք այդ հարցի լուծմանը»,-ասել է նա: Սակայն, ինչպես նշել է Ավագյանը, Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ «ԱԳ ներկայիս նախարար Լիբերմանից իրական քայլեր դժվար է ակնկալել»: Ավագյանը տեղեկացրել է նաև, որ հայ համայնքը կապեր է պաշտպանում նաև պաղեստինցիների հետո, որոնք պնդում են, թե ընդհանուր առմամբ սատարում են հայերին, սակայն, Թուրքիան նրանց դաշնակիցն է և հազիվ թե Պաղեստինը դեմ գնա նրան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: