19 սեպտեմբերի 2011 - 16:23 AMT
LG-ն թողարկել է նոր Optimus Q2 սմարթֆոնը

LG ընկերությունը թողարկել է նոր Android 2.3-ով աշխատող սմարթֆոն, որն ամբողջությամբ QWERTY ստեղնաշար ունի։ LG այն անվանել է Optimus Q2։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Սարքը ունի 4 դյույմ LCD էկրան, 5 մեգապիքսել ետևի տեսախցիկ և ունի նաև տեսաչաթի համար նախատեսված դիմացի տեսախցիկ։ Սմարթֆոնի պրոցեսորը հզոր է՝ 1.2 GHz Tegra 2 CPU։

Ըստ LG-ի՝ Optimus Q2-ը ամենաբարակ QWERTY ստեղնաշարով սմարթֆոնն է, որը կօգտագործեն հատկապես նրանք, ովքեր սիրում են կոճակներով ստեղնաշար և ոչ վիրտուալ։

Optimus Q2-ը նախատեսվում է թողարկել Եվրոպայում շաբաթվա վերջում։ Հեռախոսի արժեքի մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի տարածում։