19 սեպտեմբերի 2011 - 16:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են մոտ 8000 հաճախորդներ

Այսօրվա դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ Ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են մոտ 8000 հաճախորդներ, ինչը կազմում է հաճախորդների ողջ բազայի 25%, հաղորդել է Բանկի մանրածախ բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Արմեն Բարսեղյանը: «Գտնում ենք, որ դա լավ ցուցանիշ է` հաշվի առնելով Հայաստանի բնակչության շրջանում Ինտերնետից օգտվողների տեսակարար կշիռը»,- ընդգծել է նա:

Այս կապակցությամբ Արմեն Բարսեղյանը հիշեցրել է, որ երկու տարի առաջ բանկը Հայաստանի բանկային շուկայում առաջիններից մեկը ներմուծեց Ինտերնետ-բանկինգի ծառայությունը: «Երկամյա փորձից հետո մենք կարող ենք հաստատել, որ դա բավական հաջող ծրագիր է»,- ընդգծել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

ՖՈՏՈՇԱՐՔ