19 սեպտեմբերի 2011 - 16:30 AMT
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Գոռ Մինասյանը նվաճել է արծաթ, իսկ Հայկ Հակոբյանը` բրոնզ

Բուխարեստում ավարտվել է պատանիների և երիտասարդների շարքում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Պատանիների շարքում +105 ք/կ հանդես եկող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում բարձրացրել է 395 կգ ծանրաձող և նվաճել արծաթե մեդալ, առաջին տեղը գրավել է Լաշա Տալախաձեն (Վրաստան) 402 կգ արդյունքով:

Երիտասարդների շարքում Հայկ Հակոբյանը նույն քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը 398 կգ արդյունքով: Չեմպիոն է դարձել ծանրորդ Ժիրի Օրսագը 405 կգ-ով:

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի անդամներից մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել Աղասի Աղասյանը (77 ք/կ):