2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին արաբական պետությունների կողմից Ադրբեջանի թեկնածության օժանդակման հարցն առանձին կետով ընդգրկվել էր սեպտեմբերի 13-15 կայացած Արաբական պետությունների լիգայի Արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Արաբական պետությունները որոշում են ընդունել 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին Ադրբեջանի թեկնածությունն օժանդակելու մասին: Դա Ադրբեջանի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի ցուցանիշ է:
Ադրբեջանն այդ պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է արևելաեվրոպական խմբից: Բացի Ադրբեջանից, արևելաեվրոպական խմբից այս տեղին հավակնում են նաև Հունգարիան և Սլովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են մրցակցության լրջությունը` հաշվի առնելով, մասնավորապես, այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը` Ադրբեջանի համեմատ: