19 սեպտեմբերի 2011 - 20:27 AMT
Եգիպտոսի նորանշանալ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալաա ադ-Դին Սաադ էլ-Լեյթի՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, նշելով, որ իր երկիրը շահագրգռված է առավել ամրապնդելու հայ-եգիպտական` դարերի պատմություն ունեցող փոխհարաբերությունները եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հայ-եգիպտական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացներին: