20 սեպտեմբերի 2011 - 13:13 AMT
2011-ի օգոստոսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության տարեկան ցուցանիշն ավելացել է 25,1 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի օգոստոսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 513,1 մլն դոլար (188.3 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 25,1 տոկոսով: Միաժամանակ օգոստոսին հուլիսի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 25,8 տոկոս:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 117,3 մլն դոլար (43,1 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 30,6 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 395,8 մլն դոլար (145,2 մլրդ դրամ)` ավելանալով 23,5 տոկոսով: Ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ արտահանման աճը կազմել է 10,4 տոկոս, իսկ ներկրման աճը` 31,2 տոկոս:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի հունիսին կազմել է 278,5 մլն դոլար (102,1 մլրդ դրամ):