20 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT
Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռոբերտ Վիտեկը բաց կթողնի Ռուսաստանի և Մակեդոնիայի հետ խաղերը

Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռոբերտ Վիտեկը ստացել է խաչաձև հյուսվածքների ծանրագույն վնասվածք և կես տարի չի մասնակցելու խաղերին, ինչը բացառում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկու խաղերին Ռուսաստանի և Մակեդոնիայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են հոկտեմբերի 7-ին և 11-ին:

Վիտեկը ճակատագրական վնասվածքը ստացել է Թուրքիայի առաջնության խաղի 49-րդ րոպեին «Ստամբուլի» հետ հանդիպման ժամանակ:

Վիտեկը Հայաստանի հավաքականի հետ խաղում պահեստայինների նստարանին էր, իսկ երևանյան խաղին չէր մասնակցում: Երկու խաղերում էլ հայ ֆուտբոլիստները վստահ հաղթանակ են տարել 3:1 և 4:0 հաշիվներով:

Սլովակիայի հավաքականը B խմբում ունի 14 միավոր և 4-րդ տեղում է: Հաայստանը նույն միավորներով 3-րդն է: