20 սեպտեմբերի 2011 - 14:35 AMT
«Ամերիաբանկը» աջակցել է Համահայկական համաժողովի կազմակերպմանը

Ամերիաբանկը հանդես է գալիս որպես Համահայկական համաժողովի գլխավոր աջակից, որն անցկացվում է Երևանում 2011-ի թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում:

Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, հայրենիք-սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին:

Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ըստ համաժողովի ընթացակարգի` լիագումար նիստին և ՀՀ նախագահի ընդունելությանը հաջորդում են թեմատիկ նիստերը, որոնք ընթանում են բուռն քննարկումներով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: