20 սեպտեմբերի 2011 - 15:01 AMT
Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմի առաջադրումը «Օսկարի» սկանդալ է առաջացրել Ռուսաստանում

ՌԴ «Օսկարի» կոմիտեի նախագահ, ՌԴ ժողովրդական դերասան Վլադիմիր Մենշովը դեմ է Նիկիտա Միխալկովի «Արևից հյուծվածները-2: Ցիտադել» ֆիլմի առաջադրմանը «Օսկարի» և հրաժարավել է ստորագրել կոմիտեի արձանագրությունը:

«Ֆիլմի ցուցադրության արդյունքները և քննադատների արձագանքները չեն ապացուցում, որ այն կայացել է»,-հայտարարել է Վլադիմիր Մենշովը՝ նշելով, որ «այս տարի շատ էին արժանի ֆիլմերը, որոնք կարելի էր ներկայացնել «Օտարալեզու լավագաույն ֆիլմ» անվանակարգում: Միխալկովի ֆիլմի մրցակիցներն էին Անդրեյ Զվյագինցևի «Ելենան» ու Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը», որն արժանացավ Վենետիկի «Ոսկե առյուծ» մրցանակին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ցիտադելը», որի վրա ծախսվել է 42 մլն դոլար, միանշանակ չընկալվեց հանդիսատեսի ու քննադատների կողմից:

Վլադիմիր Մենշովը արժանացել է Օսկարի 1981թ. «Օտարալեզու լավագաույն ֆիլմ» անվանակարգում: Միխալկովը Օսկարի արժանացավ 1994թ.՝ «Արևից հյուծվածները» ֆիլմի համար: