Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցին պարգևատրել է ՀՀ պետական մրցանակով` «Մխիթար Գոշ» մեդալով:
Այս բարձր պարգևը շնորհվում է ականավոր պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավաբանության, քաղաքականության ոլորտներում զգալի արժանիքների համար:
Տեր-Ղազարյանցը Հայաստանում է գտնվում ՌՀՄ պատվիրակության կազմում` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման շրջանակում, հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը: