20 սեպտեմբերի 2011 - 17:17 AMT
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Վաշինգտոնում կմասնակցի ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 21-24-ը մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2011 թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Ասադ Ալամի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի, Ասիական զարգացման բանկի փոխտնօրեն Ստան Վանդերսիպի հետ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 25-ին մասնակցելու է Լոս-Անջելեսում կազմակերպվող բանկային ներդրումային համաժողովին, որի ընթացքում ներկայացվելու է «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ աճող և կայուն» թեմայով զեկույցը: