20 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT
Մեկ օր հասարակական տրանսպորտում. քաղաքապետարանի նոր ակցիան

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հասարակական տրասպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին և առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում, հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ և օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության:

Քաղապետարանից հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է՝ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է նաև առաջիկայում անցկացնել տրանսպորտի հերթական մոնիտորինգ, իսկ քաղաքապետարանի աշխատակազմին՝ մեկ օր օգտվել հասարակական տրանսպորտից և ներկայացնել դիտարկումները: