1 մայիսի 2003 - 00:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է նոր Քրեական օրենսգիրքը, որը ապրիլի 18-ին ընդունել էր երկրի խորհրդարանը եւ որը նախատեսում է հանրապետությունում մահապատժի լիակատար վերացում: Նշենք, որ նոր ՔՕ-ի համաձայն, որպես պատժի բարձրագույն միջոց Հայաստանում կկիրառվի ցմահ բանտարկություն: Ռ.Քոչարյանը ստորագրել է նաեւ խորհրդարանի կողմից ընդունված «Նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտցնելու մասին» օրենքը, որի համաձայն մահապատժի վերացումը չի վերաբերվում այն անձանց, որնոնք ծանրագույն հանցագործություններ են կատարել մինչ նոր օրենսգրքի ընդունումը: