20 սեպտեմբերի 2011 - 21:40 AMT
Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ նախագահն այսօր այցելել է ականավոր գիտնականին և հանձնել պետական պարգևը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար և նշել, որ առանձնակի հաճույքով է պարգևը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին: