21 սեպտեմբերի 2011 - 11:55 AMT
Գագիկ Մինասյան. Մաղթում եմ, որպեսզի Հայաստանը հայերի համար այնպիսի երկիր դառնա, որտեղ նրանք կձգտեին ապրել

«Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը հայերի համար այնպիսի երկիր դառնա, որտեղ մարդիկ կցանկանային ապրել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խամբակցության անդամ, ֆինանսաբյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` շնորհավորելով հայ ժողովրդին անկախության կապակցությամբ:

«Քայլ առ քայլ մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք դրան»,- ասել է ֆինանսաբյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: