21 սեպտեմբերի 2011 - 11:56 AMT
Հանրային խորհրդի նախագահ. Անկախությունը Հայաստանից այլևս ոչ ոք չի կարողանա խլել

Մեծ ընդմիջումից հետո Հայաստանին հաջովեց անկախություն նվաճել, այժմ երկրի առջև խնդիր է կանգնած կառուցել բարեկեցիկ ապագա ու շուկայական տնտեսություն, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Վստահ եմ, որ անկախությունն այլևս ոչ ոք չի կարող խլել մեզանից»,-ասել է նա:

Իսկ հայ ժողովրդին Վազգեն Մանուկյանը մաղթել է օգտվել անկախությունից, իսկ եթե ժողովուրդը դժգոհ է իր կյանքից, ապա օբյեկտիվ պատճառներով ինքն է մեղավոր դրանում:

Վազգեն Մանուկյանը նշել է նաև այն մարտահրավերները, որոնք կանգնած են պետությն առջև. հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար, իսկ առկա օրենքները պետք է կատարվեն: «Հայաստանի առջև ծառացած են նույն խնդիրները, ինչ մյուս զարգացող երկրների առջև: Մենք զարգանում ենք, սակայն դանդաղ տեմպերով»,-հավելել է նա: