21 սեպտեմբերի 2011 - 12:06 AMT
Վիգեն Ավետիս. Հայ ազգն այսօր շատ հիասթափված է

Իտալիայում ապրող հայազգի հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը խոստովանում է, որ Հայաստանն իր կյանքի իմաստն է, չնայած նրան, որ արդեն 18 տարի է, ինչ ապրում է Հայաստանից դուրս: «43 տարեկան եմ, և բոլոր այս տարիների ընթացքում իմ բոլոր նպատակներն ուղղված են եղել հայրենիքիս», - ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Ավետիսի խոսքով, այսօր հայ ազգը շատ հիասթափված է, և շնորհավորելով բոլոր հայերին անկախության տոնի կապակցությամբ` մաղթել է սեր, հավատ և նվիրում: