Samsung-ը թողարկել է նոր Samsung Transform Ultra սմարթֆոնը, որը ներառում է իր մեջ նորարարական տեխնոլոգիա Mobile ID հարթակը։ Այս մասին հայտնում է Samsung News-ը։
Transform Ultra լրացնում է Samsung Galaxy սմարթֆոնների շարքը, որոնք 4 ամսում դարձան ամենալավ վաճառվող սմարթֆոնները։ Transform Ultra-ն բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են Android համակարգով, զգայուն էկրանով և QWERTY ստեղնաշարով աշխատող սմարթֆոններ։
Mobile ID հարթակը հնարավոր է դարձնում է բացահայտել Android ծրագրեր և widget-ներ՝ հիմնվելով սեփական հետաքրքրությունների վրա՝ սկսած սպորտից մինչև ժամանց։
Transform Ultra-ն աշխատում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով։ Այն ունի մուտք դեպի Google Mobile ծառայություններ, հասանելի են Android Market-ի ավելի քանի 250,000 ծրագիր։ Սմարթֆոնն ունի 1GHz պրոցեսոր, 3MP տեսախցիկ, ինչպես նաև դիմացի տեսախցիկ տեսաչաթերի համար։ Ունի microSD քարտի մուտք մինչև 32Գբ ավելացնելու հնարավորությամբ, Wi-Fi անլար կապի միանալու հնարավորություն և GPS համակարգ։
Samsung Transform Ultra-ն հասանելի կլինի հոկտեմբերի 7-ից։