21 սեպտեմբերի 2011 - 13:39 AMT
ՄԱԿ-ն աջակցում է Միջերկրական ծովում Կիպրոսի կողմից սկսված գազի արդյունահանմանը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է ՄԱԿ և ԱՄՆ դիրքորոշան մասին Կիպրոսի կառավարության կողմից գազ արդյունահանելու վերաբերյալ:

Քլինթոնը զերծ է մնացել ԱՄՆ հստակ դիրքորոշման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն նշել է, որ Կիպրոսն արդյունաբերական գործունեություն է իրականացնում ՄԱԿ Խարտիայի շրջանակներում իր իրավունքներին համապատասխան: «Կիպրոսն իրականացնում է իր արդյունաբերական գործունեությունը ՄԱԿ հովանու ներքո և ունի դրա իրավունքը»,- ասել է Քլինթոնը:

Ամերիկյան Noble Energy ընկերությունը, որը Կիպրոսի կառավարությանը թույլ է տվել գազ արդյունահանել, սեպտեմբերի 19-ին սկսել է հորատման աշխատանքները:

Ավելի վաղ երկուշաբթի օրը Անկարան պահանջել է տարածաշրջանում դադարեցնել գազի արդյունահանումը: Հակառակ դեպքում թուրքական իշխանությունները սպառնացել են կղզի ուղարկել ռազմանավեր: