21 սեպտեմբերի 2011 - 15:28 AMT
«Չենք լռելուն» լրագրողներին շնորհավորել է անկախության 20-ամյակի առթիվ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խումբը Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ շնորհավորել է լրատվամիջոցների աշխատակիցներին։

«Չենք լռելու»-ն չի ցանկանում ծանրաբեռնել Ձեզ բոցաշունչ խոսքերով և պարզապես ասում է` շնորհավոր: Երազում ենք, որ Անկախության 30-ամյակը նշենք բոլորովին այլ` մաքուր, բարեկեցիկ, արդար և հիրավի անկախ Հայաստանում: «Ունենք այն ինչ ունենք» տարբերակը մեր երկրի համար առավել քան վնասակար է»,- ասվում է նախաձեռնության տարածած շնորհավորական ուղերձում: