21 սեպտեմբերի 2011 - 16:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօրվա զորահանդեսը բացառիկ էր նախորդների համեմատ, գտնում է Արծրուն Հովհաննիսյանը

Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը բառաիկ էր նախորդների համեմատ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Սա արդեն հինգերորդ զորահանդեսն է: Այն բացառիկ էր ոչ միայն տեխնիկայի ու զինծառայողների քանակով, ինչը սպասված էր, այլ նաև զորահանդեսի կազմակերպվածության մակարդակով, ներկայացված տեխնիկայով»,-ասել է փորձագետը: Նա հատուկ նշեց պատվո պահակախմբի եզրափակիչ դեֆիլեն: «Շարային դեֆիլեն եզակի երևույթ է, աշխարհում միայն մոտ 20 երկիր կարող է այն անցկացնել»:

Հովհաննիսյանը նշեց նաև առաջին անգամ ներկայացված հարձակողական սպառազինությունը, մասնավորապես, «Տոչկա Ու» 9Կ79 համալիրներն ու Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը, Հայաստանում արդիականացված զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև ազատամարտիկների ու հոգևորականների մասնակցությունը շքերիթին:

Փորձագետը կոչ է արել չհամեմատել այսօրվա զորահանդեսը վերջերս Ադրբեջանում կայացած զորահանդեսի հետ, որին թվով ավելի շատ մարդ ու տեխնիկա է մասնակցել, «քանի որ մենք այն համեմատության համար չենք անցկացրել»: «Մեր զորահադեսը քանակական խնդիր չուներ լուծելու, զորահանդեսին մասնակցել է մոտ 4000 զինծառայող և մոտ 300 միավոր տեխնիկա: Մենք բազմիցս ենք նշել, որ քանակը չի որոշիչը: Մենք առաջին անգամ ցույց տվեցինք մեր որակական ցուցանիշները»,-ասել է Հովհաննիսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ