21 սեպտեմբերի 2011 - 16:21 AMT
Ադրբեջանում չկա այնպիսի թիրախ, որն անհասանելի է հայկական հարձակողական տեխնիկայի համար

Այսօրվա զորահանդեսում առաջին անգամ ցուցադրվեցին որոշ հարձակողական զինատեսակներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրանք հեռահար են և կարող են հասնել հակառակորդի բոլոր թիրախները: «Չկա այնպիսի թիրախ, որ անհասանելի լինի այդ զինատեսակներին, որոնց մի քանիսը գերճշգրիտ են»,-ասել է նա:

Փորձագետը նշել է զորահանդեսին ներկայացված չինական արտադրության համազարկային կրակի համալիրները, «Տոչկա Ու» 9Կ79 համալիրները 120 կմ հեռահառությամբ, Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), որոնց հեռահարությունը 300 կմ է: Նա նշել է, որ նման օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ տարածաշրջանում ունեն միայն Հայաստանն ու Իրանը: Նա հավելել է նաև, որ այդ համալիրները արդիականացվել են Հայաստանում: Ինչ վերաբերում է համազարկային կրակի համալիրներին, ապա, ըստ նրա, դրանցից ոչ բոլորն էին ներկայացված, քանի որ իրականացնում են մարտական հերթապահություն»:

Հովհաննիսյանն առանձնացրել է նաև C-125, «Կրուգ», «Օսա» համալիրները, որոնք նույնպես արդիականացվել են Հայաստանում: