Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող 28 երկրների ներկայացուցիչներ համաձայնություն են ձեռք բերել Մուամմար Քադդաֆիի վարչակարգի դեմ ռազմական գործողության երկարացման մասին: Գործողությունը կտևի մինչև դեկտեմբերի վերջ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Դա բացատրվում է նրանով, որ Քադդաֆիի զորքերը, չնայած երկրի մայրաքաղաք Տրիպոլիի հանձնմանը, նախկինի պես շարունակում են դիմադրել: Այսօրվա դրությամբ Քադդաֆիի համակիր ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական և հարավային հատվածի զգալի տարածքը:
ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը ՆԱՏՕ-ում սկսվել է մարտի 17-ին, որից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այդ ժամանակից ի վեր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի և Նորվեգիայի ՌՕՈՒ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում Քադդաֆիի զորքերին: