22 սեպտեմբերի 2011 - 14:09 AMT
«National Geographic Traveler» ամսագիրը ընդգրկել է Հայաստանը «էքստրեմալ հանգիստ» անվանակարգի լավագույն եռյակում

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակում է խթանել երկրի մրցունակությունը զբոսաշրջության միջազգային շուկաներում:

Համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում: 2011-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, մրցանակը հանձվել է Մոսկվայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցչին, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը: