23 սեպտեմբերի 2011 - 12:25 AMT
Հայկական ընկերությունները կմասնակցեն «Մեր տունը 2011» միջազգային հոբելյանական ցուցահանդեսին

«Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում է, որ 2011 թվականի հոկտեմբերի 21-23 Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթումում կկայանա ավանդական «Մեր տունը 2011» տասներորդ հոբելյանական ցուցահանդեսը «Buiding & Design International Fair» միջազգային միջոցառման շրջանակներում:

«Buiding & Design International Fair» միջոցառման մասնակիցներն են` Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան և Իրանը:

Միջոցառման կազմակերպիչը Աջարիայի ինքնավար հանրապետության զբոսաշրջության և առողջապահության վարչությունն է: Հայաստանում միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն է:

10 տարի շարունակ «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ն համախմբում է հայկական և արտասահմանյան շինարարական, նախագծային, վերանորոգման դիզայնի, էքստերիերի և ինտերիերի կազմակերպություններին:

«Buiding & Design International Fair» միջոցառումը բացառիկ հնարավորություն է Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել հայկական արտադրաքը, միտքը, հնարավորությունները:

Հայ կազմակերպիչների նպատակն է` ապացուցել, որ հայկական արտադրանքը մրցունակ է և համապասխանում է միջազգային չափորոշիչներին, ձեռք բերել նոր գործընկերներ, ստեղծել նոր փոխշահավետ արտադրող-սպառող գործարար կապեր:

Միջոցառումը կնպաստի շուկայի ընդլայմանը, նորագույն տեխնոլոգիաների , լուծումների, առաջարկների ներկայացմանը: