23 սեպտեմբերի 2011 - 14:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռուս բեյսջամփերը պարաշյուտով թռիչք կատարեց Շուշիի հայտնի բարձունքներից մեկից

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտ գտնվող Ջըդր դուզ կոչված վայրից դեպի Հունոտի ձոր կոչված կիրճից սեպտեմբերի 21-ին իրականացվել է բեյսջամփինգ (թռիչք` ֆիքսված օբյեկտներից հատուկ պարաշուտով): Թռիչքի հեղինակն է ռուս բեյսջամփեր Պավել Օլշանսկին: Օլշանսկին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստան գալու մտադրություն ուներ արդեն մի քանի տարի: Նրա հայ ընկերը նրան հրավիրում էր Հայաստան գալ և թռիչկ կատարել որևէ վայրից: Այս տարի նա եկել է Երևան և ծանոթացել Լեռնային տուրիզմի եվ ալպինիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Անտուան Անանյանի հետ, ով ցույց տվեց նրան արցախյան կիրճերը, որտեղից էլ կատարեց իր թռիչքը:

Պավել Օլշանսկին պարաշուտային սպորտով զբաղվում է 1993 թ-ից, իսկ բեյսջամփինգով` 1998 թ-ից: Դա նրա հոբբին է: Նա թռիչքներ է կատարել Նորվեգիայում, Իտալիայում, Շվեյցարայում, Ֆրանսիայում, Տաջիկստանում, իսկ Ռուսաստանում մասնակցել է Օստանկինոյի հեռուստաաշտարակից ռեկորդային էռիչքին, որտեղից միաժամանակ թռիչք են կատարել 30 մարդ: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, Օլխանսկին ասաց. «Հիանալի և գեղեցիկ երկիր է, որտեղ ամեն քայլափոխին հանդիպում ես պատմական հուշարձանների: Իհարկե կա պատերազմի տհաճ նստվածք և ցավալի է, որ նման գեղեցիկ երկիրը այդքան դժբախտություն է տեսել»:

ՖՈՏՈՇԱՐՔ