23 սեպտեմբերի 2011 - 14:58 AMT
Հայաստանը չի ապահովագրում արտասահմանցի ներդրողներին խաղողի այգիների` ֆիլոկսերայով հնարավոր վարակումից

Հայաստանի խաղողի այգիներում վտանգավոր կարանտինային վնասատուի առկայությունը, որը ողջ աշխարհում ոչնչացրել է հսկայական քանակությամբ խաղողի այգիներ, խոչընդոտում է արտասահմանյան ներդրողների գործունեությանը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Արտասահմանյան ներդրողներին ոչ ոք երաշխիքներ չի տրամադրում այն բանի համար, որ եթե նրանք Արարատյան դաշտում, Վայոց Ձորի մարզում կամ այլ վայրում խաղողի այգիներ տնկեն, դրանք չեն վարակվի ֆիլոկսերայով»,- ասել է նա:

Այդ առումով Ավագ Հարությունյանը հավելել է, որ մի կողմից օրենսդրությունն արգելում է ներդրողներին օգտագործել խաղողի ֆիլոկսերակայուն տեսակների տնկիներ, մյուս կողմից` չկան ապահովագրման մեխանիզմներ: