23 սեպտեմբերի 2011 - 15:50 AMT
Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Սեպտեմբերի 26-ին Պոտսդամում Հովիկ Աբրահամյանը կայցելի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ:

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին եւ պաշտոնական ընդունելությանը: