23 սեպտեմբերի 2011 - 16:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դավիթ Ջամալյան. Սեպտեմբերի 21-ի շքերթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ռազմական առավելություն չունի

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի զորահանդեսը ցույց տվեց Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական առավելության լիակատար բացակայությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչությունը Ադրբեջանի ռազմական առավելության մասին լեգենդն է տարածել, սակայն «ռազմական շքերթը ցույց տվեց, որ դա ընդամենը քարոզչական պատրանք է, փուչիկ, որը պայթեց»:

Ջամալյանը հավելել է, որ որպես հարձակվող կողմ` Ադրբեջանին հաջողության համար զգալի առավելություն է հարկավոր հայկական ուժերի հանդեպ, սակայն «մենք հավասար ուժեր ունենք, իսկ որոշ հարցերում մենք ունենք առավելություն` 12 հազ. քմ ազատագրված տարածք, ճակատի` մեզ համար ձեռնտու դասավորություն, խորը էշելոնացված պաշտպանություն»:

Ինչ վերաբերում է ինքնին զորահանդեսին, ապա Ջամալյանն առանձնապես նշել է շքերթում ներկայացված «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը և 9Կ79-1 և «Էլբրուս» 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, որոնք արդիականացվել են Հայաստանում, ինչպես նաև հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները և C-300 զենիթահրթիռային համալիրները:

ՖՈՏՈՇԱՐՔ