30 ապրիլի 2003 - 23:35 AMT
ԱԼԻԵՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Հեյդար Ալիեւը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Այնուամենայնիվ, նախագահի վիճակը կայուն է եւ նա զբաղվում է պետական գործերով: Օրվա ընթացքում նա կապ է պահպանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանց տալիս անհրաժեշտ հրահանգներ»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Բաքվի ԶԼՄ-ներին է հաղորդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական եւ քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս բժիշկները կորոշեն նախագահի աշխատանքի դուրս գալու ժամկետները: Ընդ որում Հասանովը հերքել է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն Ալիեւի ծանր առողջական վիճակի վերաբերյալ եւ այն մասին, որ նա չի մասնակցի գալիք նախագահական ընտրություններին: