23 սեպտեմբերի 2011 - 16:26 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,423,874 ԱՄՆ դոլար 373.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78,801,304 ԱՄՆ դոլար 374.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 375.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 373.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 28 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: