Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին հրապարակել է այն 27 ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստվելու են Եվրո-2012 ընտրական մրցաշարի շրջանակում Անդորրայի ու Հայաստանի հետ խաղերին, հայտնում է greenscene.me-ն:
Հայտագրված են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝ Շեյ Գիվեն, Քեյրեն Վեսթվուդ, Դևիդ Ֆորդ
Պաշտպաններ՝ Ջոն Օՙ Շի, Քևին Ֆոլի, Ստեֆան Ուորդ, Ռիչարդ Դանն, Քևին Քիլբեյն, Սին Սենթ-Լեջեր, Դարրեն Օՙ Դի, Դամյեն Դելանի:
Կիսապաշտպաններ՝ Գլեն Ուիլան, Ջեյմս Մըքքարթնի, Սիմուս Քոլեման, Քեյթ Էնդրյուս, Քեյթ Ֆահի, Էնդի Քեո, Դամյեն Դաֆֆ, Էյդին Մըքգիդի, Ստեֆան Հանթ, Լայամ Լոուրենս:
Հարձակվողներ՝ Ռոբի Քին, Քևին Դոյլ, Շեյն Լոնգ, Սայմոն Քոկս, Ջոն Ուոլթերս:
Անդորրա-Իռլանդիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, իսկ Իռլանդիա-Հայաստան խաղը՝ հոկտեմբերի 11-ին: