23 սեպտեմբերի 2011 - 17:57 AMT
«Արմավիան» զեղչեր է տրամադրում տոմսը գնելիս ընկերության պաշտոնական կայքից օգտվող ուղևորներին

2011թ. սեպտեմբերի 21-ից «Արմավիա» ավիաընկերությունը 4% զեղչ է տրամադրում այն ուղևորներին, որոնք ավիատոմսը գնում են ընկերության պաշտոնական կայքի` www.armavia.aero միջոցով:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վճարման համար ընդունվում են Visa, Master Card, JCB, Diners Club քարտեր: