23 սեպտեմբերի 2011 - 20:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Մանուկյանի խոսքով` ՀՀԿ ներկայացուցիչները կիլոգրամներով հանձնում են իրենց կուսակցական տոմսերը

Ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հավաքվածներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մի քանի կուսակցական տոմսեր: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ միտինգային շարժումն ավելի ակտիվ է դառնում, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի ՀՀԿ անդամները կիլոգրամներով հանձնեն իրենց կուսակցական տոմսերը: Ընդ որում, նա նշեց, որ հանուն այդ մարդկանց անվտանգության, նրանց անունները գաղտնի կպահվեն:

ՖՈՏՈՇԱՐՔ