23 սեպտեմբերի 2011 - 20:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության քարոզարշավին

«Ժողովրդին կոչ եմ անում պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին»,- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, մարտին, երբ ՀԱԿ-ը ժողովրդին կոչ արեց պատրաստվել համաժողովրդական անհնազանդության քարոզարշավին, և տեսնելով ժողովրդական վճռականությունը, իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ և երկխոսություն սկսել Կոնգրեսի հետ: Նա հավելել է, որ իշխանություններն այժմ, տեսնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ միջազգային ճնշում չկա և ենթադրելով, որ երկրում ներքաղաքական ճնշումը նվազել է, կանգ են առել քաղաքական երկխոսության ճանապարհի կեսին և հրաժարվել հետագա զիջումներից: Նրա խոսքով, իշխանություններն ուզում են համոզվել, թե արդյոք ՀԱԿ-ը կկարողանա կրկին ժողովրդական զանգվածներ հավաքել հրապարակում: «Մենք ընդունո'ւմ ենք այդ մարտահրավերը: Մենք պատրաստենք ապացուցելու վարչակարգին, որ մեր պայքարը չի ավարտվել միայն քաղբանտարկյալների և Ազատության հրապարակի ազատմամբ: Արդյո՞ք մենք պատրաստ ենք հանուն մեր նպատակների իրականացման պայքարել մինչև վերջ»,- հարց է տվել Զուրաբյանը ժողովրդին: Նրա այդ խոսքերն ուղեկցվում էին ամբոխի գոչյուններով` «ԱՅՈ', ԱՅՈ', ԱՅՈ'»:

Այժմ հրապարակում մի քանի հազար մարդ կա:

ՖՈՏՈՇԱՐՔ