23 սեպտեմբերի 2011 - 20:26 AMT
Արցախ են ժամանել հանրապետության դպրոցաշինությամբ զբաղվող բարերարները

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանած բարերարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Hանրապետության նախագաhի աշխատակազմի տեղեկաtվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախում դպրոցաշինությանը աջակցելու համար` նշելով կրթական ոլորտի առանձնակի կարևորությունը հանրապետության համար:

Նրանք քննարկել են նաև Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: