NASA-ի 6 տոննա կշիռ ունեցող գիտական արբանյակը ընկել է Երկրի վրա, հայտնել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը։ Սակայն, դեռ պարզ չէ, թե որտեղ են ընկել բեկորները, գրում է Reuters-ը։
NASA-ն ասել է, որ իր 20 տարեկան արբանյակն անցել է Կանադայի և Աֆրիկայի, ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան օվկիանոսների և Հնդկական ծովի վրայով, սակայն կոնկրետ ժամը և ընկնելու վայրը դեռ հայտնի չեն։
Twitter-ում կային հաղորդագրություններ, որ մարդիկ ընկնող բեկորներ են տեսել արևմտյան Կանադայի Կալգարի քաղաքից հարավ և հավանաբար դրանք NASA-ի արբանյակի բեկորներն են։
Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ NASA-ի գիտնականների հաշվարկով արբանյակը 26 բեկորի պետք է բաժանվեր երկրին մոտենալիս։ Ամենածանր բեկորը մոտ 158 կգ է։ Թերևս անցյալում արբանյակի հարվածից աղետալի որևիցե դեպք դեռ չի գրանցվել։