24 սեպտեմբերի 2011 - 15:41 AMT
Հայաստանի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի

Սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: ՀՖՖ գործկոմը քննարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը վերախաղարկելու վերաբերյալ Հայրապետյանի առաջարկը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: ՀՖՖ Գործկոմը նման որոշում է ընդունել հանդիպման գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ոչ օբյեկտիվ գործողության պատճառով: Այդ խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել Վարազդատ Արոյանը: