25 սեպտեմբերի 2011 - 15:34 AMT
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը նախազգուշացրել է «պատասխան արձագանքի» մասին Պաղեստինի պետությունը ճանաչելու դեպքում

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիդգոր Լիբերմանը Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նախազգուշացրել է, որ ՄԱԿ կողմից Պաղեստինի պետության ճանաչումը «լուրջ հետևանքներ» կունենա: «Ցանկացած միակողմանի գործողություն անխուսափելիորեն կառաջացնի պատասխան ռեակցիա»,- ասել է նա:

Լիբերմանն ասել է, որ Իսրայելը կգործի անկախ նրանից, թե որ մարմինը կպաշտպանի Պաղեստինի պետությունը՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, թե Գլխավոր վեհաժողովը: