25 սեպտեմբերի 2011 - 15:56 AMT
Պիրոգի փրոմոութերը կարծում է, որ իր սանը Մարտիրոսյանին նոկաուտի կենթարկի «վեցերորդ-յոթերորդ» ռաունդում

Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը հաղթելու է Գենադի Մարտիրոսյանին այսօր Կրասնոդարում կայանալիք մենամարտում, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտարարել է Պիրոգի փրոմոութեր Կիրիլ Պչելնիկովը:

«Ես հարգում եմ Գենադի Մարտիրոսյանին և նրա թիմին, բայց համոզված եմ, որ այսօր հաղթելու է Դմիտրին: Նա այսօր այնքան ուժեղ է, որ երբ նրան տեսնեք ռինգում, չեք ճանաչի նրան: Դուք Դիմային այսպիսին երբեք չեք տեսել» ,- ասել է Կիրիլ Պչելնիկովը և հավելել, որ նրա սանը Մարտիրոսյանին նոկաուտի կենթարկի «վեցերորդ-յոթերորդ» ռաունդում: