25 սեպտեմբերի 2011 - 16:20 AMT
Լիբերման. Իսրայելը պետք է պաղեստինցիների հետ բանակցություններ սկսի առանց նախապայմանների

Իսրայելի ԱԳն ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ պետությունը պետք է ընդունի «Մերձարևելյան քառյակի» առաջարկը և պաղեստինցիների հետ բանակցություններ սկսի առանց նախապայմանների: Լիբերմանը հուսով է, որ պաղեստինցիները լուրջ կվերաբերվեն «քառյակի» առաջարկին և կվերադառնան Իսրայելի հետ բանակությունների սեղանի շուրջ, գրում է MIGnews-ը:

Նա նաև նախազգուշացրել է, որ ցանկացած միակողմանի քայլ կարող է հանգեցնել Իսրայելի միակողմանի արձագանքին: