25 սեպտեմբերի 2011 - 16:35 AMT
Անցումային ազգային խորհուրդը ցանկանում է օգտագործել Քադաֆիի փողերը Լիբիան վերականգնելու համար

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի ամբիոնից Լիբիայի Անցումային ազգային խորհրդի գործկոմի նախագահ Մահմուդ Ջիբրիլը կոչ է արել համաշխարհային հանրությանը սառեցնել Մուամար Քադաֆի մնացած ակտիվները՝ դրանք երկրի վերականգնմանը և զարգացմանն ուղորդելու համար:

Նա դիմել է համաշխարհային հանրությանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդին, խնդրելով Անցումային խորհրդի համար հասանելի դարձնել Քադաֆիի ռեժիմի 150 մլրդ դոլարը, որոնք սառեցվել են մի քանի ամիս առաջ:

«Մենք կանգնել ենք սահմանադրական ժողովրդավարության և վերակառուցման ճանապարհին»,- ասել է Ջիբրիլը և հավելել, որ «Լիբիան դեռ ազատագրված չէ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: