25 սեպտեմբերի 2011 - 16:43 AMT
Լոնդոնում հազարավոր մահմեդականներ հանդես են եկել ահաբեկչության և արմատական ուղղությունների դեմ

Լոնդոնում 12 հազար մահմեդականներ մասնակցել են «Խաղաղություն հանուն մարդկության» համաժողովին, որի մասնակիցները վանկարկել են հակառասիստական կարգախոսներ և դատապարտել ահաբեկչության ցանկացած տեսակ, հաղորդում է TRT ռուսական ծառայությունը:

Պակիստանցի գիտնական Մուհամմադ Թահրիր ուլ Քադրին հայտարարել է, որ իսլամը խաղաղության կրոն է և ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ: Նա կոչ է արել բոլորին, ովքեր մեկնաբանում են իսլամում ջիհադը, գնալ ճիշտ ճանապարհով և ասել, որ նրանց գործողությունները հակասում են իսլամին:

Աստվածաբանը նշել է, որ մահմեդականների 99 տոկոսը հանդես է գալիս խաղաղության օգտին, սակայն արմատական փոքրամասնությունը ստվեր է նետում իսլամի վրա: