26 սեպտեմբերի 2011 - 15:23 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է անվանի ատլետ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախի Հանրապետությունում սպորտին, մասնավորապես, թեթև ատլետիկային առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ Արցախում առկա է անհրաժեշտ ներուժ այս մարզաձեւի զարգացման համար: