26 սեպտեմբերի 2011 - 15:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում կայացած զորահանդեսի շնորհիվ «գովազդվեց» նաև Բաքվի զորահանդեսը

ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հաշվին «գովազդվեց» նաև Ադրբեջանում կայացած զորահանդեսը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգիական «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, եթե ժամանակին Ադրբեջանի զորահանդեսի մասին գրել էր 98 անգլալեզու կայք, ապա սեպտեմբերի 21-ի երևանյան զորահանդեսից հետո, այդ թիվը հասավ 830-ի: «Հարկ է նշել, որ սեպտեմբերի 21-ից ի վեր երևանյան զորահանդեսին անդրադարձել է 850 անգլալեզու և 400 ռուսալեզու կայք»,-ասել է նա: Ըստ նրա, շքերթը նաև ակտիվորեն քննարկվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, հիմնականում նպատակ ունենալով համոզել ներքին սպառողին, որ ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ զինված ուժերը թույլ են:

Սոցիոլոգը նշել է նաև, որ զորահանդեսի ժամանակ Հայաստանը նաև պետք է հաշվի առներ երրորդ կողմին՝ Ռուսաստանին, որը ռազմական տեխնիկա է առաքում երկու երկրներին: «Եթե նույնիսկ մենք ատոմային ռումբ կամ C-400 ունենայինք, չպետք է ցույց տայինք»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ