26 սեպտեմբերի 2011 - 16:03 AMT
Եվրոպական մասնագետները հայ դատավորների հետ կքննարկեն մրցակցության խնդիրները

Սեպտեմբերի 27-28-ին Երևանում տեղի կունենա սեմինար, որի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում:

ԵՄ անդամ պետությունների փորձագետներ Կ. Շթոքմանը և Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: