30 ապրիլի 2003 - 22:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 17 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կայանալիք 'Cooperative Best Effort-2003" զորավարժություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր հանդիսացող 17 պետություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, զորավարժություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի անդամների եւ գործընկերների թվին չպատկանող երկրներ, մասնավորապես, Միջերկրական ծովի մի շարք պետություններ: Մ.Հարությունյանը նշել է, որ զորավարժություններին Թուրքիայի մասնակցության կարգավիճակը դեռեւս գտնվում է քննարկման փուլում` հնարավոր է, Հայաստան կժամանեն այդ երկրի երեք ներակայացուցիչներ դիտորդի կարգավիճակով: Մեկնաբանելով որոշ հայ քաղաքական գործիչների բացասական արտահայտությունները Հայաստանում կայանալիք զորավարժություններին թուրք զինծառայողների հնարավոր մասնակցության կապակցությամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է , որ Երեւանը պատրաստ է ապահովել զորավարժությունների առանց բացառության բոլոր մասնակիցների լիակատար անվտանգությունը: