26 սեպտեմբերի 2011 - 18:47 AMT
Բացվեց «Յուքոմ»-ի կենտրոնական մասնաճյուղը Հյուսիսային պողոտայում

Այսօր Հյուսիսային պողոտա 5 հասցեում բացվեց «Յուքոմ» ընկերության թվով 9-րդ մասնաճյուղը: Մասնաճյուղի բացումն ուղեկցվեց երաժշտական համերգով՝ DJ Lucy Sowa-ի, Գիգաբիթ խմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում անցորդներին բաժանվեցին փուչիկներ, ներկայացվեցին ընկերության նորամուծությունները և նոր առաջարկները:

Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մամլո ասուլիսում տեղեկացրեցին լրագրողներին, որ այսօրվանից ընկերության հեռուստատեսային ծառայության ալիքների քանակն ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են։ Բացի դրանից նրանք հայտնեցին նոր երեքը մեկում փաթեթների՝ Կլասիկ, Ռոք և Ջազ և նոր համարային շարքի ձեռքբերման մասին: Այժմ բացի՝ 060 44 համարներից բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53, -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ։